-
15.09.2015|
10:25
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագիծ, ծանոթացել իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին:
-
15.09.2015|
10:24
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի թեկնածուների եկամտի և գույքի մասին տվյալները: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014-ին վաստակել է 551,8 մլն բելառուսական ռուբլի (մոտ 2,1 ՌԴ ռուբլի), անշարժ գույք և այլ ունեցվածք չունի:
-
15.09.2015|
10:23
Միգրացիայի հարցերում ԵՄ միասնականությունը ավելի կուժեղացնի նրա արտաքին քաղաքական դիրքորոշումը՝ միգրացիայի հարցերով ԵՄ ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերով և հարևանության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
-
15.09.2015|
10:23
Սահմանված ժամկետում դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
-
15.09.2015|
10:22
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպել է նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
-
15.09.2015|
10:20
Թուրքիայում ոստիկանությունը խուզարկումներ է անցկացնում Notka թերթի համարի արգելքից հետո, որի շապիկին եղել է դագաղների հետ ուրախ սելֆի անող երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի լուսանկարը:
-
15.09.2015|
10:19
Եվրամիությունը երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ համարելով, որ փոփոխություններ չեն եղել: Իրավիճակը չի վերանայվի մինչև 2016-ի հունվարը:
-
14.09.2015|
22:22
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
-
14.09.2015|
20:57
Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի կուենան աննախադեպ բացօթյա համերգ՝ «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «ՈԻմատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ:
-
14.09.2015|
15:57
Տավուշի մարզի Իջևան քաղաքում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Ղալումյանը: Նա ստացել է 6240 ձայն, իսկ նրա մրցակից, Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` 2032 ձայն: