-
12.09.2015|
10:20
Այս շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման համաձայնագիրը, որը մեր երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը կնքել են Թեհրանի հետ:
-
11.09.2015|
23:42
Սակայն հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, խախտելով նշված երթուղին և առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:
-
11.09.2015|
23:40
«Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքից հետո Բաղրամյան պողոտա մտած ցուցարարները որոշեցին գիշերը մնալ:
-
11.09.2015|
21:58
«Ոչ թալանին» նախաձեռնությունը համարյա երկու ամիս ընդմիջումից հետո նորից գրավել է Բաղրամյան պողոտան: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը Գրողների միության հատվածում: Ոստիկանությունը մի քանի շարքերով կանգնած է և գրեթե շրջափակել է ցուցարարներին, տարածքում կան շտապ օգնության և ջրցան մե«Ոչ թալանին» նախաձեռնությունը համարյա երկու ամիս ընդմիջումից հետո նորից գրավել է Բաղրամյան պողոտան: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են երթևեկությունը Գրողների միության հատվածում: Ոստիկանությունը մի քանի շարքերով կանգնած է և գրեթե շրջափակել է ցուցարարներին, տարածքում կան շտապ օգնության և ջրցան մեքենաներ:քենաներ:
-
11.09.2015|
19:08
Ադրբեջանի այսպես կոչված Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար երեկ Բաքու ժամանած Հայաստանի պատվիրակության դեմ, որի կազմում է աշխարհառչակ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը:
-
11.09.2015|
19:07
Երեկ Եվրախորհրդարանը երեք դատապարտող բանաձեւ է ընդունել: Դրանցից առաջինը վերաբերում է Ադրբեջանին: Եվրախորհրդարանը կոչ է արել հասցեական պատժամիջոցներ կիրառել այդ երկրի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են իրավապաշտպանների ու լրագրողների ձերբակալություններում:
-
11.09.2015|
19:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքն Instagram-ի և Twitter-ի իր էջերում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կլարգավորման վերաբերյալ` ներկայացնելով ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի օրինակը:
-
11.09.2015|
19:05
Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով ընդունել է Հայաստանում գործող «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ» կազմակերպության նվերը` Քեմբրիջի դուքս ու դքսուհի Ուիլյամի եւ Քեյթի նորածնին՝ այս տարվա մայիսի 2-ին ծնված արքայադուստր Շառլոտային։
-
11.09.2015|
19:04
Իհարկե Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց հավանաբար դա բիզնեսի եւ առեւտրի հարց է՝ BBC-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին։
-
11.09.2015|
19:03
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման վերաբերող հարցերով: