-
11.09.2015|
18:55
ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ընտրությունները՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:
-
11.09.2015|
18:54
Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։
-
11.09.2015|
17:42
Մինչ ԱԺ լիագումար նիստը այսօր պետաիրավական հանձնաժողովը քննարկեց սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը, որը, բնականաբար, առանց քաղաքական շեշտադրումների չանցավ:
-
11.09.2015|
17:40
Հայպետհիդրոմետը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
-
11.09.2015|
17:39
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կաթնաղբյուր-Երևան ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 15-ին՝ ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 21.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
-
11.09.2015|
15:07
Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցում է գտնվում 5 երեխա։
-
11.09.2015|
15:06
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ընդլայնում է ուսանողների սոցիալական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես, հիմնադրամը հայտարարել էր պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում փոխհատուցելու մասին։
-
11.09.2015|
12:43
Բա ի՞նչ էի ասում՝ Եվրոպան այլևս գրեթե մահմեդական է ու գնալով կկորցնի երբեմնի քաղաքակրթական, համամարդկային, մշակութային ու համաշխարհային մյուս արժեքները:
-
11.09.2015|
12:41
Դժվար օր էր սեպտեմբերի 10-ը Հայաստանում: Կառավարության նիստում հնչեցին հայտարարություններ ու հանձնարարականներ, որ դժվար աշուն են կանխատեսում Հայաստանում ընդհանրապես:
Deloitte Touche ընկերությունը սկսել է աշխատանքները՝ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
-
11.09.2015|
12:37
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի նիստում, որը վարել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Օլեգ Բելոզերովը, հաստատվել է, որ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի լիազորությունները դադարեցվում են և նրան փոխարինում է տեղակալը՝ Սերգեյ Գենադևիչ Վալկոն։