-
10.09.2015|
15:26
Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր:
-
10.09.2015|
14:08
Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի «Պատարագ և հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը նվիրված 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին առաջին անգամ կսփռվի www.sourphagop.net կայքի միջով:
-
10.09.2015|
10:59
Սեպտեմբերի 8-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում էր՝ մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ու մյուս վարչապետերի հետ քննարկում էր ինտեգրացիոն փոխգործակցությունը:
-
10.09.2015|
10:56
ՆԱՍԱ-ի տիեզերքից արված լուսանկարները գրեթե գիտական սենսացիա են դարձել: Լուսանկարներում լեգենդար Ատլանտիդան է, որը այժմ հայտնաբերվել է Սահարա անապատում, ծավալով ու ձևով նոր հայտնաբերված տարածքը համապատասխանում է անտիկ նկարագրություններին:
-
10.09.2015|
10:55
Լյուքսեմբուրգի նախագահության կողմից պատրաստվող Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր փաստաթուղթը Եվրոպական խորհրդարանը դեռևս չի ստացել՝ ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ նշելով, որ ԵՄ հետ ստորագրվող ցանկացած համաձայնագիր ՀՀ իշխանություններին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև:
-
10.09.2015|
10:54
«Եթե չլինեին իշխանությունների ջանքերը` Ադրբեջանում կարող էր կրկնվել իրադարձությունների զարգացման սիրիական կամ լիբիական սցենարը»` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության տնտեսական բլոկի նախարարների հետ խորհրդակցության ժամանակ:
-
09.09.2015|
16:04
Վահագն Հովնանյանի՝ հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի, իսկական հայ մարդու կորուստը մեծ ցավ էր բոլորիս համար:
-
09.09.2015|
16:03
«Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա համապետական ընտրություններին չի մասնակցի։ ՕԵԿ-ի փոխարեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայկական վերածնունդ» նոր միավորումը՝ երեկ Գյումրիում ասել են ՕԵԿ-ականները՝ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ Գյումրիում ՛՛Հայկական վերածննդի՛՛ գրասենյակի բացման ժամանակ։
-
09.09.2015|
16:02
Եթե Իրանն ու ՌԴ-ն չլինեին, Բաշար ալ-Ասադի իշխանությունը 24 ժամում կտապալվեր՝ իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
-
09.09.2015|
16:01
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, թե քրդական կուսակցության դեմ հարձակումները սադրանքներ են, որոնք հեղաշրջման են տանում։