-
08.09.2015|
19:33
«Ո՛չ թալանին» նախաձեռնության հմայքը և ողբերգությունը չափազանց «երիտասարդ» լինելու մեջ է: Շարժումը «հմայեց» սկզբում, ապա ձախողվեց հիմնովին, որովհետև լինելով անփորձ, չկարողացան պայքարը ճիշտ հունով տանել:
-
08.09.2015|
19:04
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի կրթական համագործակցությանն առնչվող երեք փաստաթղթեր, որոնք մշակվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից:
-
08.09.2015|
19:03
Հանրապետության տարածքում Սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
-
08.09.2015|
19:01
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, հերթական անակնկալն է մատուցում արվեստասեր հանրությանը՝ կազմակերպելով բացառիկ ցուցահանդես:
-
08.09.2015|
15:02
Վերջերս Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվեց Արևելյան համագործակցության վերաբերյալ երկօրյա ծրագիր, որը կազմակերպվել էր «Ռոբերտ Շուման» ինստիտուտի և Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (ԵժԿ) խմբի կողմից:
-
08.09.2015|
14:18
Սեպտեմբերի 20-ին Հունաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Արեոպագ (Հունաստանի գերագույն դատարան) հայտ են ներկայացրել 19 կուսակցություն և 5 կուսակցական միավորում։
-
08.09.2015|
14:16
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահությամբ երկուշաբթի Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Դաղլըջայի ահաբեկչության պատճառով:
-
08.09.2015|
14:16
Գազով լիցքավորվող ավտոմեքենաների բազմաթիվ պայթյունների ու դժբախտ դեպքերի հիմնական պատճառը գազաբալոնների ոչ ճիշտ շահագործումն է՝ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ գազասարքավորումների և վառելիքի օբյեկտների տեխանվտանգության փորձաքննության բաժնի պետ Ռուբեն Բադեյանը:
-
08.09.2015|
14:14
Դիարբեքիրի Սուր շրջանում երկուշաբթի բախումներ են գրանցվել, որոնց ընթացքում սպանվել է երկու ոստիկան: Demokrat Haber թուրքական կայքը գրում է, որ շրջանում պարետային ժամ է հայտարարվել: Բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել:
-
08.09.2015|
14:14
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը: