-
08.09.2015|
14:13
Ստամբուլի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալվել է 6 մարդ:
-
08.09.2015|
14:10
Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունը փայլուն մրցելույթներով եզրափակեց 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` կրկնելով անցած տարվա նվաճումը:
-
08.09.2015|
14:09
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն:
-
08.09.2015|
12:23
ՏԿԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ին` ժամը 09.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել:
-
08.09.2015|
11:16
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է 2016 թվականի պետական բյուջեի գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրով բյուջետային հայտի առաջարկը:
-
08.09.2015|
11:10
Սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում:
-
08.09.2015|
11:09
Թուրքիայի հարավ-արևելքում զինյալների տեղադրած մերձճանապարհային ականի պայթյունի հետևանքով զոհվել է 16 թուրք զինծառայող:
-
08.09.2015|
11:08
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում Նովոօգարյովոյում հանդիպել է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
08.09.2015|
11:06
ՌԴ էներգետիկայի ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի փոփոխության մասին։ Համաձայն փաստաթղթի, Հայաստան մտնող 1000 խմ գազի գինը 189 դոլարից կդառնա 165 դոլար:
-
08.09.2015|
11:06
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի և պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովայի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և միջադեպերի մանրամասները: