News.am-ը հաղորդում է, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է ՀՀ Ազգային ժողովի պայմանական հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով ՀՀ նախագահի «Ռազմական դրություն հայտարարելու մասին» հարցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել՝ հայ- ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ։
Պեկին-Մոսկվա ճանապարհին ՌԴ նախագահը կանգ է առել Վլադիվոստոկում, որտեղ մասնակցել է Արևելյան տնտեսական գագաթնաժողովի աշխատանքներին և արել ծրագրային հայտարարություններ։ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հանգստացրել է ռուսաստանցիներին՝ ասելով, որ կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարելու միջոցներ ունի։
«ՈՒկրաինայի կառավարությունը սաբոտաժի է ենթարկում իմ գործունեությունը Օդեսայի նահանգապետի պաշտոնում»՝ հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին Պյոտր Պորոշենկոյին պատկանող Հինգերորդ հեռուստաալիքի եթերում:
Փառավոր ճակատագիր ունի Հովհաննես Մանուկյանը, գուցե ինքը այս պահին չհամաձայնի, բայց փաստ է: Վրաստանի դեսպան էր, հետ կանչեցին, դեսպան նշանակեցին Յուրի Վարդանյանին՝ ծանրամարտի չեմպիոնի, որ նույնքան նախարար էր, որքան՝ դեսպան:
Երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած բարեգործական համերգի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը ներկայացրեց օպերային թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժորին։
Վաշինգտոնը խորհուրդ է տվել ամերիկյան դիվանագետների և զինվորականների ընտանիքներին լքել Թուրքիան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվացած ռազմական գործողությունների պատճառով։
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...