-
04.09.2015|
21:54
Սպիտակ տունը հայտարարել է, թե կան տվյալներ, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկում զինտեխնիկա և զինվորներ։ Սպիտակ տունը զգուշացրել է, որ Ասադի ռեժիմին աջակցությունը արդյունավետ չէ և կարող է ապակայունացնել վիճակը։
-
04.09.2015|
21:53
Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին պատասխանում էին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը:
-
04.09.2015|
21:52
Հայ-ադրբեջանական սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
-
04.09.2015|
21:51
«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արժեքավոր նմուշներն իրենց տեղը գտան հատուկ ապաստարաններում: Տարհանման աշխատանքների մեկնարկին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընդգծեց.
-
04.09.2015|
21:49
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում վերահրապարակել է ականանետի արկի՝ ԼՂ պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարը:
-
04.09.2015|
21:46
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար:
-
04.09.2015|
21:45
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է «հազարավոր» սիրիացի փախստականների ընդունել, որ այժմ բնակվում են ՄԱԿ-ի փախստականների ճամբարներում:
-
04.09.2015|
21:44
Տաջիկստանի ՆԳՆ-ն նախկին փոխնախարարին մեղադրել է 17 զինվորականի սպանության համար: Կառույցի տվյալների համաձայն` նախկին պաշտոնյան ղեկավարել է այն ավազակախումբը, որը հարձակվել է զինվորականների վրա, 17 հոգու սպանել:
-
04.09.2015|
13:56
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին։
-
04.09.2015|
13:54
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 4-ին, ժամը` 19:00-ին, տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և ՌԴ վաստակավոր արտիստ Լյուբով Կազարնովսկայայի համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: