-
04.09.2015|
10:37
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:
-
04.09.2015|
10:27
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնեցրել են Եվրոպա միգրանտների հոսքի կրճատման որոշումը՝ հայտնում է Reuters-ը:
-
04.09.2015|
10:26
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն ափսոսանք է հայտնել լրագրող Խադիջա Իսմայիլովայի 7,5 տարով ազատազրկման որոշման վերաբերյալ:
-
04.09.2015|
10:26
Թուրքիայի անցումային կառավարության ներկայացուցիչ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամ Ալի Հայդար Քոնջան կարող է դուրս մնալ Թուրքիայի կառավարության կազմից։ Haber 7 կայքը տեղեկացնում է, որ համաձայն Թուրքիայի Սահմանադրության 109-րդ հոդվածի՝ նորանշանակ նախարարը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։
-
04.09.2015|
10:25
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին վերահսկվում է՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին ու հայկական դիրքերին վերջին օրերին ինտենսիվ դարձած կրակոցներին:
-
04.09.2015|
10:23
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
-
04.09.2015|
10:22
Գերատեսչության պարզաբանմամբ, բուլղարական մթերքների անվան տակ ներմուծվում են Եվրամիության արգելված ապրանքները:
-
04.09.2015|
10:21
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում երեկ ասել էր, որ «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում նախագահականում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվելու, որի ընթացքում անդրադարձ է լինելու սահմանային իրավիճակին:
-
04.09.2015|
10:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է սահմանային բախումներին:
-
03.09.2015|
17:24
Գյուղմթերք իրացնողներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ուլտրա սերվիս» ՍՊ ընկերության հետ` մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 12 հասցեում գտնվող նորաբաց գյուղատնտեսական շուկայում ցանկացողներին անվճար տեղեր հատկացնելու վերաբերյալ: