-
01.09.2015|
22:23
Սեպտեմբերի 1-ին վախճանվել է նշանավոր պետական և ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի կայացմանը մեծ նպաստ բերած գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։ Նա ծնվել է 1926 թվականին հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի (այժմ` Նինոծմինդա) շրջանի Մեծ Արագյալ գյուղում։ 1947-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
-
01.09.2015|
22:22
ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
01.09.2015|
22:21
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Նա սեպտեմբերի 1-2-ին կմասնակցի Ղարաբաղի հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
-
01.09.2015|
22:20
Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր ու ձգտում ունի դեպի կրթությունը և մեծ պատկառանք ու խոնարհում է տածում ուսուցչի և մանկավարժի հանդեպ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են սերունդների կրթության և դաստիարակության վսեմ գործին:
-
01.09.2015|
22:19
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին իր աջակցությունն է հայտնել գերտերությունների հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին։
-
01.09.2015|
22:18
Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան է նշանակել Պյոտր Շվիտալսկուն:
-
01.09.2015|
18:43
Այսօրվանից սկսվում է «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի նոր փուլը: Ամե՞ն օր ակցիան կլինի, թե՞ շաբաթը մեկ, կորոշվի տեղում:
-
01.09.2015|
18:02
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
-
01.09.2015|
18:00
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է Երևանի թիվ 45 հիմնական դպրոց: Շնորհավորելով բոլոր մանկավարժներին և աշակերտներին` նախարարը նշել է, որ Գիտելիքի օրն ամենաուրախ տոներից մեկն է.
-
01.09.2015|
17:58
Օգոստոսի 30-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դարձավ 55 տարեկան: Հոբելյանի առիթով ստացած շնորհավորանքներին «Իրատես»-ը հավելում է իր բարեմաղթանքները: