-
30.07.2015|
17:44
Աշոցքի «Տիրամայր Նարեկ» 100 մահճակալ ունեցող հիվանդանոցն ունի վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ: Այն բժշկական օգնություն է մատուցում թե Շիրակի մարզի, թե Ջավախքի բնակիչներին:
-
30.07.2015|
17:42
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է ռազմական գործողություններն ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի:
-
30.07.2015|
11:15
Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
30.07.2015|
11:14
«Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի իրականացման ընթացքում Արևմուտքը չպետք է մոռանա կապերի մասին այնպիսի խոցելի տարածաշրջանի հետ, որպիսին Անդրկովկասն է»՝ Newsweek-ում գրում են Դենիս Կորբոյը, Ուիլյամ Կորտնիկը, Ռիչարդ Կաուզլարիչը՝ տարածաշրջանում արևմտյան երկրների նախկին դեսպանները և միջազգային կազմակերպությունների աշխատակիցները:
-
30.07.2015|
11:10
Աֆղանստանի թալիբների առաջնորդ մոլլա Մոհամեդ Օմարը սպանվել է՝ հաղորդում են Աֆղանստանի կառավարությունում BBC-ի աղբյուրները:
-
30.07.2015|
11:10
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է սեպտեմբերին մասնակցել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային եւ ելույթ ունենալ: Նյու Յորք են պատրաստվում մեկնել եւ Իրանի նախագահը, և Կուբայի նախագահը, եւ այլ երկրների առաջնորդներ, որոնց հետ ԱՄՆ կարգավորում է հարաբերությունները:
-
30.07.2015|
11:08
Ադրբեջանի մաքսային կոմիտեն տեղեկացնում է, որ Սադախլոյի շրջանում՝ Կարմիր կամուրջի տարածքում մաքսակետը կգործի օգոստոսի 10-ից:
-
30.07.2015|
11:06
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար անցկացվելիք ընտրություններին՝ CNN-ի փոխանցմամբ հայտարարել է ինքը՝ Պլատինին, որ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահն է:
-
30.07.2015|
11:05
Լուգանսկում անդադար կրակոցներից վնասվել է գազատարը, ավելի քան 1500 սպառողի գազամատակարարումը ընդհատվել է:
-
30.07.2015|
11:05
Պայթեցվել է Իրաք - Թուրքիա նավթամուղը՝ հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։