-
29.07.2015|
23:53
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-
29.07.2015|
15:13
«Միլիոնավոր մարդիկ նախընտրում են տոմսեր գնել` տնից կամ գրասենյակից դուրս չգալով, իսկ ամենակարևորն այն է, որ մենք մեծ սփյուռք ունենք, և բոլորին հաճելի կլինի իրենց հարազատներին անակնկալ անել` տոմս գնելով առցանց ռեժիմով»,- ասել է «SHOWTICKET» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը։
-
29.07.2015|
14:02
Հուլիսի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների: Վերջիններիս այցելության նպատակն էր դիտել օրեր առաջ կենտրոնում կազմակերպված վիտրաժի ցուցահանդեսի նմուշները:
-
29.07.2015|
13:54
Թուրքիայի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Հյուսիսային Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի առաջարկը փորձ է խանգարելու քրդերին վերահսկել իրենց տարածքները։ ԱՄՆ-ը ավելի վաղ համաձայնել է Թուրքիայի այս առաջարկին։
-
29.07.2015|
13:52
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսի անդամներին զգուշացրել է, որ Իրանի հետ գործարքից հրաժարումը կնշանակի Թեհրանին կանաչ լույս տալ՝ վերադառնալու իր միջուկային ծրագրով ուրանի հարստացմանը։
-
29.07.2015|
13:50
Բրիտանական դատարանը հետաքննում է ՌԴ նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը։ Լիտվինենկոն մահացել է 2006-ին՝ Լոնդոնի հյուրանոցներից մեկում ռադիոակտիվ նյութ պարունակող թեյ խմելուց երեք շաբաթ անց։
-
29.07.2015|
13:49
Սպիտակ տունը հայտարարել է, թե չի ների Էդուարդ Սնոուդենին, և մերժել է շուրջ 168 հազար ստորագրություններով խնդրագիրը։
-
29.07.2015|
13:42
Բրիտանական The Guardian-ի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կապի մասին նախօրեին հրապարակած իր հոդվածից հետո հարցազրույց է տվել թուրքական BirGün պարբերականին:
-
29.07.2015|
13:41
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում փոխնախարար Արա Սիմոնյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարարի ավագ խորհրդական Հոմայունե Հայերիի ղեկավարությամբ, ՀՀ և ԻԻՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ սկսվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի շրջանակներում ձևավորված համատեղ կոմիտեի նիստը:
-
29.07.2015|
13:40
Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դիրքերն Իրաքի հյուսիում, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը: