-
27.07.2015|
10:23
Հուլիսի 14-ին Իրանի ու վեցյակի միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո սկսում է փլվել Իրանի ու Արևմուտքի միջև պատը՝ կարծում է El Mundo-ի թղթակից Խավիեր Կոլասը:
-
27.07.2015|
10:20
Վաղը ՆԱՏՕ-ն կանցկացնի խորհրդի արտակարգ նիստ՝ Թուրքիայի առաջարկով: Ալյանսը հայտարարել է. «Հյուսիսատլանտյան խորհուրդը, որ ներառում է 28 անդամ երկրների դեսպաններին, կհանդիպի հուլիսի 28-ին՝ Թուրքիայի առաջարկով»:
-
27.07.2015|
10:18
Երեկ հեռախոսել են ՌԴ և Թուրքիայի նախագահները, զրույցի թեման եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
-
27.07.2015|
10:17
Թուրքական T24.com կայքի լրագրող, «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալը Twitter-ում գրել է. «Սուլթան Էրդողանը, արյան ու արցունքների վրա խաղադրույքներ անելով, փորձելու է վերադառնալ դեպի արտահերթ ընտրություններ, բայց ափսոս, որ շատ կյանքեր է խլելու»:
-
27.07.2015|
10:17
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ ժամանել է Քուվեյթ, որտեղից կմեկնի Կատար և Իրաք։
-
27.07.2015|
10:16
Պետերբուրգում տեղի է ունեցել 2018-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը E խմբում է, մրցակիցներն են Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի ընտրանիները:
-
26.07.2015|
20:42
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց նաև Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի հարևանությամբ տեղակայված զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին:
-
26.07.2015|
17:56
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Իսլամական պետության զինյալների դեմ Սիրիայում պայքարի հարցը քննարկելու մտադրության մասին և այն դերի, որ այդ պայքարում կարող են ունենալ Իրանն ու Սաուդյան Արաբիան:
-
26.07.2015|
17:51
Թունիսում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ահաբեկչության համար մահապատիժ սահմանել: Փոփոխությունների համաձայն՝ ահաբեկչության հրապարակային արդարացման համար առանց դատական վճռի թույլատրվում է կասկածյալին 15 օրով կալանքի տակ պահել և գաղտնալսել նրա հեռախոսը:
-
26.07.2015|
17:50
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի խորհրդարանի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 4-ին։