-
24.07.2015|
11:40
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության հարցերին։
-
24.07.2015|
11:39
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
24.07.2015|
11:38
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի կարծիքով՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Երևանում բավականին ընդհանրական հայտարարություն է արել՝ ասելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո:
-
24.07.2015|
11:37
Պավարոտիի հիմնադրամը հայտարարել է երգչի հայրենիքում՝ Մոդենայում գտնվող նրա տանը հուշահամալիրի բացման մասին: Այցելուների համար հասանելի են 12 սրահներ, որոնք տեղակայված են չորս հարկերում:
-
24.07.2015|
11:36
ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեյիսին հաստատում է՝ Իրան-Հայաստան երկկողմ բանակցություններն ակտիվացել են:
-
24.07.2015|
11:35
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը նոր Սահմանադրության նախագիծը որակելով իշխանության յուրացման նպատակով պետական հեղաշրջման ծրագիր, միջազգային կազմակերպություններին կոչ է անում չաջակցել Հայաստանի իշխանությունների «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։
-
24.07.2015|
11:35
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը շարունակում է հավատալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդը:
-
24.07.2015|
11:34
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ իր երկիրը հաջողությամբ է դիվանագիտական պատերազմ վարում Ռուսաստանի հետ:
-
24.07.2015|
11:33
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին առաջարկել է ընդունել ՌԴ քաղաքացիություն և գլխավորել երկրի էկոնոմիկայի նախարարությունը՝ հաղորդում է «La Stampa»-ն:
-
24.07.2015|
11:32
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային՝ դիվանագիտական առաքելության ավատին: