-
18.07.2015|
21:05
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ գրում է The New York Times-ը:
-
18.07.2015|
21:04
Գերմանիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկել է 86 միլիարդ եվրոյի օգնություն հայցող Հունաստանի հետ բանակցությունները շարունակելու օգտին:
-
18.07.2015|
21:04
ՀՀԿ-ի՝ հուլիսի 16-ի խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների կազմակերպական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
18.07.2015|
21:03
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ նախարար Ադել ալ- Ջուբեյրը ողջունել են Իրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնագիրը՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներն է հաղորդել Սպիտակ տունը:
-
18.07.2015|
21:02
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կարծում է, որ միջուկային զենքի համաձայնագիրը չի նշանակում Մեծ Բրիտանիայի դաշինք Իրանի հետ:
-
18.07.2015|
21:01
Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռուհանին զանգահարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Իրանի միջուկային գործարքի ստորագրման ֆոնին և Էրդողանին ասել է, որ պատմական կարևորության գործարքը դրական կազդի Թեհրան - Անկարա հարաբերությունների վրա ապագայում:
-
18.07.2015|
20:59
Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերը հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
-
18.07.2015|
20:57
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը:
-
18.07.2015|
17:11
Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու խնդրանքով:
-
18.07.2015|
11:27
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմին ներկայացվեց Վրաստանի բարձրագույն կրթության համակարգը և կրթության որակի ապահովման հարևան երկրի փորձը: