-
14.07.2015|
12:54
Կինոն խմբագրում է պատմությունը: Հենց դրա համար էլ ունենք այն, ինչ այսօր ունենք: Եվ գրեթե այսօր ոչինչ չունենք, իսկ մեր նախորդ դարի ֆիլմերով մենք պետք է հպարտանանք, որովհետև նոր բան կարծես կա, բայց չկա նրա էկրանավորված պատումի գաղափարը, որը գուցե արժևորվեր այսօրվա մարդու կյանքում: Ոչ մի կապ արվեստի հետ:
-
14.07.2015|
12:31
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆԻ «Ճանապարհ» (2014 թ.) կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Ֆիլմը կնոջ մասին է, որն ուզում է ցած նետվել կամրջից: Այդ պահին նրան է մոտենում մի անօթևան և խնդրում իրեն թողնել ունեցվածքը: Հանդիպումը փրկում է կնոջ կյանքը:
-
14.07.2015|
12:05
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի 11 և 12-րդ շրջանի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
-
14.07.2015|
10:56
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆԻ «Խենթ պատմություն» ֆիլմը երիտասարդ մարսելցի Արամի մասին է, ով Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան` ծանր վնասվածք պատճառելով ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդին: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին:
-
14.07.2015|
10:54
Հռոմի պապի՝ Պարագվայ այցի ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ մասնակցելու պատարագին՝ հայտնում է BBC-ին։
-
14.07.2015|
10:53
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Օմսկում օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի զորանոցի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի։Ավելի քան 20 մարդ տուժել է և հոսպիտալացվել տարբեր վնասվածքներով։
-
14.07.2015|
10:52
Հունաստանը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար Բրյուսելում երկու օր շարունակված եվրոյի գոտու երկրների ղեկավարների բանակցությունները ավարտվել են առաջարկությունների 4-էջանոց փաթեթի ընդունմամբ։
-
14.07.2015|
10:51
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը արծաթե կազմով Աստվածաշունչ է նվիրել «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանին՝ հունիսի 25-ին, ծննդյան օրը, Բաղրամյան պողոտայում:
-
14.07.2015|
10:50
Ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր և «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստեռլիգովը, որ ընտանիքով՝ կնոջ ու երեխաների հետ, հաստատվել է Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանում 2011 թվականից հետապնդումների է ենթարկվում:
-
14.07.2015|
10:47
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Պիքֆայայի Սուրբ Աստուածածին վանքի վեհարանում հանդիպել է ասորիների Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ պատրիարքին: