-
10.07.2015|
18:11
Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է մեծացնել Ադրբեջանից Թուրքմենստան ro-ro տիպի նավերով բեռնափոխադրումների ծավալը՝ Իրանի տարածքը շրջանցելով, հայտարարել է Թուրքիայի Միջազգային փոխադրողների ասոցիացիայի (UND) գործադիր տնօրեն Ֆաթիհ Շեները:
-
10.07.2015|
18:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կառավարություն ձևավորելու մանդատ է տվել՝ Twitter-ի իր էջում գրել է նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը:
-
10.07.2015|
18:09
Haber Türk-ի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին չորս պայման է առաջադրել կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ պաշտոնական հանդիպումից առաջ։
-
10.07.2015|
18:08
Հունաստանի կառավարությունը Եվրախմբի ղեկավարությանն է ուղարկել բարեփոխումների նախագիծը՝ հայտնել է հունական ERT1 հեռուստաընկերությունը։
-
10.07.2015|
18:08
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բոլիվիայում ներողություն է խնդրել հանցագործությունների համար, որ կատարել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին Ամերիկայի գաղութացման ժամանակ։
-
10.07.2015|
18:06
Կյանքից հեռացել է արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը, որ 40 տարի գլխավորել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։ Համաշխարհային դիվանագիտության վետերանը 75 տարեկան էր։
-
10.07.2015|
18:05
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բոլիվիայում ելույթի ժամանակ միջազգային տնտեսական կարգում փոփոխությունների կոչ է արել:
-
10.07.2015|
18:05
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը, համաձայն երկրի ստանձնած պարտավորությունների, պետք է վերացվի մինչև 2016-ը՝ հայտարարել է պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին:
-
10.07.2015|
18:04
Ղազախստանի արտգործնախարարի առաջին տեղակալը հայտարարել է, որ Աստանան ծրագրում է 2017-ից առանց վիզայի ռեժիմ սահմանել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների քաղաքացիների համար:
-
10.07.2015|
18:03
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չեն շտապում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հարցում: