-
10.07.2015|
18:02
ՈՒֆայում կայացել է BRICS-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի համատեղ գագաթնաժողովը: BRICS-ի երկրները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, հռչակագիր են ընդունել, որում «խոր մտահոգություն» են հայտնել Արևելյան ՈՒկրաինայի հակամարտության վերաբերյալ:
-
10.07.2015|
18:01
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լոնդոնի «Գոլդսմիթ Հոլ» դահլիճում մասնակցել է Մեծ Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի ճաշկերույթին և ելույթ ունեցել:
-
10.07.2015|
13:25
Գեղարքունիքի մարզի Գետիկ, Վահան, Դպրաբակ համայնքներում վեց ամիս շարունակ անցկացվում է «Իմացի՛ր և տուր ապրելու հնարավորություն» ծրագիրը: Այն իրականացնում է «Երիտասարդական հանրապետություն» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
-
10.07.2015|
12:12
«Չարտասանված Նոբելյան ճառեր». այսպես է կոչվում «Ճեպընթաց» մշակութային հասարակական կազմակերպության ծրագիրը, որն առաջիկայում չորս մասից բաղկացած ֆիլմաշարով կներկայացնի արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով:
-
10.07.2015|
11:56
Ռուսաստանում անցկացվող ԲՌՀՉՀ գագաթնաժողովը Պուտինի համար հնարավորություն է՝ ցույց տալու, որ երկիրը մեկուսացած չէ:
-
10.07.2015|
11:54
Երևանում ընթացող բողոքի ակցիաները տարբերվում են նրանով, որ առաջ չեն քաշվում քաղաքական պայմաններ և երկրի արտաքին քաղաքական կուրսը փոխելու պահանջներ՝ նշվում է Ագնիա Գրիգասի հոդվածում, որը հրապարակվել է «The Hill»-ի բլոգում:
-
10.07.2015|
11:53
ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետության դաշինք), Շանհայի համագործակցության կազմակերպության և ԵԱՏՄ երկրները ունեն «տնտեսական կտրուկ թռիչքի» բոլոր նախադրյալները` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք կազմակերպությունների առաջնորդների համատեղ նիստում:
-
10.07.2015|
11:48
Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ՈՒֆայում մասնակցել է ԲՌՀՉՀ, ԵԱՏՄ և Շանհայյան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին և ելույթ է ունեցել:
-
10.07.2015|
11:48
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան «ուշադիր հետևում է» Հայաստանի իրավիճակին:
-
10.07.2015|
11:45
Ղրիմի հարցը փակված է՝ դա հասկանում են բոլոր երկրները, այդ թվում` նրանք, որ չեն կարողանում դադարել այդ մասին խոսել՝ ՈՒֆայում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: