-
26.06.2015|
00:14
Մինչ հանրային ուշադրությունը սևեռված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի վրա, ԱԺ-ն արտահերթ նիստերում այնպիսի օրենքներ էր արագ-արագ քննարկում ու քվեարկում, որ, մեղմ ասած, անտրամաբանական ու անհեթեթ է:
-
26.06.2015|
00:13
...թե Արմեն Աշոտյանի նկատմամբ միտինգի ժամանակ ծայրահեղ անհանդուրժողականության կազմակերպիչները ԲՀԿ-ի ջահելներն են եղել, և քանի որ միտինգը համակարգողներ չունի, ցանկացած մեկը ցանկացած պահի կարող է ինչ ասես բարձրաձայնել, նրան էլ ձայնակցեն մնացածները։
-
26.06.2015|
00:11
Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ առաջացած հասարակական «բռնկումները» կարծես թե մարման միտում չունեն: Երիտասարդները ամեն գնով ուզում են հասնել վերջնանպատակին: Իշխանություններն էլ առայժմ լռում են. կամ ինչ-որ որոշում, կամ ըմբոստության ալիքը հանդարտեցնելու ուղիների շուրջ են մտմտում: Ըստ «Իրատեսի» զրուցակից, ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, այս իրավիճակի պատճառներն ավելի հեռվից են գալիս:
-
26.06.2015|
00:07
«Երիտասարդների պահանջները բացարձակապես սահմանադրական են. ըստ մեր Սահմանադրության 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական երկիր է, այլ կերպ ասած, եթե մասսայական օգտագործման որևէ ապրանքի գին բարձրացվում է, դա խախտում է սոցիալականության սկզբունքը: Սոցիալական երկրում կառավարությունը չի կարող նպաստել այն բանին, որ գները բարձրանան, այսինքն՝ հակասոցիալական քաղաքականություն վարել»:
-
26.06.2015|
00:06
Եվս մի գիտահետազոտական ինստիտուտ դուրս եկավ ԳԱԱ-ի տիրույթից։ Գործադիրը որոշեց ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտը փոխանցել «Երկրապահ» կամավորականների ընկերությանը, որը պարտավորվում է 5 տարում իրականացնել 5 մլն դրամի ներդրում։
-
25.06.2015|
14:41
Հունիսի 25-ին Բեյրութում մահացել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն: Հայ կաթողիկե եկեղեցու հաղորդագրության համաձայն՝ պատրիարքը մահացել է այսօր առավոտյան հիվանդանոցում սրտի կաթվածից:
-
25.06.2015|
12:34
Ավազե անիմացիայով և ռոք համերգով կտրվի «Ֆրեսկո» փառատոնի՝ այս տարվա մեկնարկը:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում:
-
25.06.2015|
12:29
ՈՒրբաթ սկսված և երկուշաբթի օրվանից բուռն զարգացում ապրող իրադարձությունները Հայաստանում ռուսական լրատվամիջոցներում նորից աղավաղվեցին:
-
25.06.2015|
12:26
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը խաղաղ ճանապարհով կկարգավորվի։
-
25.06.2015|
12:25
Աշխարհահռչակ օպերային երգիչ, ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին ունի առողջական լուրջ խնդիրներ: Երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում է.