-
25.06.2015|
01:28
Քանի դեռ ցույցը խաղաղ է, ոստիկանությունը ուժ չի կիրառի, մինչդեռ օրենքը թույլ է տալիս ուժ գործադրել՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
-
25.06.2015|
01:27
ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Երևանում ցուցարարները և Հայաստանի իշխանությունները փոխզիջման կհասնեն՝ հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
-
25.06.2015|
01:26
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ երեկ հորդառատ անձրևի տակ Գյումրիում ակտիվիստներն անցկացրին նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Թատերական հրապարակում կային նաև մեծ թվով ոստիկաններ։
-
24.06.2015|
23:14
Լիբանանի խորհրդարանում հունիսի 24-ին նախատեսված՝ նախագահի ընտրությունները չեն կայացել՝ քվորում չի եղել, ընտրությունը տեղափոխվել է հուլիսի 15:
-
24.06.2015|
23:13
Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում ավարտվեց Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել է «ստոկհոլմյան սինդրոմով» տառապելու մեջ՝ նշելով, որ Ադրբեջանը պատանդ է վերցրել Եվրոպայի խորհրդին։
-
24.06.2015|
23:12
«Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի այլ ակցիա։
-
24.06.2015|
23:11
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Երևանում ստեղծված իրավիճակը «պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վոլինկինը ասաց․
-
24.06.2015|
23:10
Այսօր ժամը 12.00-ին Վարդան Պետրոսյանը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ ի զորակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասնակիցների:
-
24.06.2015|
23:08
Այսօր ժամը 18-ին «Ո՜չ թալանին» նախաձեռնությունը հավաք հայտարարեց Երևանի Ազատության հրապարակում՝ նշելով, որ հրապարակում հավաքվածները երթով կշարժվեն Բաղրամյան պողոտա և կմիանան նստացույցի մասնակիցներին։
-
24.06.2015|
23:07
Դերասան Աշոտ Ադամյանը, որ միացել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիային, կարծում է, որ ցույցը չունի լիդերներ, սա ինքնաբուխ ակցիա է.