-
23.06.2015|
21:35
Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց իրականացնող ակտիվիստներից 13-ը, ովքեր այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ազատ են արձակվել:
-
23.06.2015|
21:34
Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խախտումներով՝ հայտարարություն է տարածել Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից նախագահի նստավայրի հարևանությամբ տեղի ունեցող հոսանքի թանկացման դեմ խաղաղ հավաքը ցրելուն և քաղաքացիներին բերման ենթարկելուն:
-
23.06.2015|
21:33
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ մտահոգված է հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ոստիկանության բաժանմունքներում բռնությունների մասին հաղորդումներով:
-
23.06.2015|
21:32
Associated Press-ի գնահատմամբ՝ բողոքի ակցիայի մասշտաբները և ակցիան ցրելը վերջին տարիներին Հայաստանում արձանագրված ամենալուրջ անհանգստությունն է, որը հավելյալ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի ռազմակայանը հյուրընկալող, Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի անդամ նախկին խորհրդային աղքատ երկրի քաղաքական կայունության հարցում:
-
23.06.2015|
21:30
Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրի նկատմամբ Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կազմակերպության (CCECC) հետաքրքրությունը և մասնակից դառնալու ցանկությունն է վերահաստատել կազմակերպության խորհրդի նախագահ Վու Վանլիանգը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
-
23.06.2015|
21:14
Ժամը ութին Ազատության հրապարակից ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և նորից կանգ առան Գրողների միության մատույցներում՝ ոստիկանական զորքերի կուռ շարքերի առաջ:
-
23.06.2015|
21:13
Ազատության հրապարակում ժամը վեցին սկսվեց «Ոչ թալանին» նախաձեռնության հանրահավաքը: Իրենց Անկախության սերունդ անվանող երիտասարդները հայտարարում են, որ իրենց պայքարը չորս օր առաջ չի սկսվել, երկարատև պայքար է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դարձնի ազատ, անկախ, երջանիկ Հայաստան:
-
23.06.2015|
17:48
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են էլէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՜չ թալանին» նախաձեռնության անցկացրած զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածք ստացած 10 քաղաքացիներ, մի քանիսը՝ վերակենդանացման բաժանմունքում:
-
23.06.2015|
17:47
Հունիսի 22-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը ելույթ ունեցավ խորհրդաժողովի անդամների առջև և պատասխանեց նրանց հարցերին։
-
23.06.2015|
17:45
Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ում եղել է քննարկում ԵԽԽՎ բյուրոյի աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցել է հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը.