-
22.06.2015|
14:49
Կուբայի և ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են համատեղ նախագծի մասին` 860 000 դոլար ընդհանուր արժողությամբ, որի նպատակն է վերականգնել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի տունը, որտեղ նա գրել է «Ծերունին և ծովը» վիպակը:
-
22.06.2015|
14:49
«Հայաստանի հետ կապված դրությունը պարզ է` ամբողջությամբ կախված է Ռուսաստանից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ստիպված եմ նշել, որ այդ երկիրը Պուտինի հաջորդ նպատակն է, և մենք սպասում են դրան»,- ասել է սենատոր Ջոն Մակքեյնը, Բրատիսլավայում GLOBSEC 2015 ֆորումում:
-
22.06.2015|
14:48
Կենտրոնական Կամբոջայի Կամպոնգ Չամ նահանգում հովիվները հայտնաբերել են Անգկորյան ժամանակաշրջանի՝ գիտությանն անհայտ հին հինդուիստական տաճար, որը թվագրվում է մ. թ. 10-րդ դարով՝ հայտնում է Phnom Penh Post թերթը:
-
22.06.2015|
14:47
2015 թ. հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց 6,93 դրամով սպառողների բոլոր խմբերի համար:
-
22.06.2015|
14:44
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Անկախ արդյունաբերողների և գործարարների կազմակերպության (MÜSİAD) ղեկավար Նայիլ Օլփաքը հայտարարել է, որ իրենք դեմ են Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
-
22.06.2015|
14:43
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վաղը մեկնարկում է Թուրքիայի 25-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:
-
22.06.2015|
14:43
ԵՄ արտգործնախարարների խորհուրդը երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:
-
22.06.2015|
14:42
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը: Գրանցվել է 107 պատգամավոր: Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:
-
22.06.2015|
14:41
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են խորհրդարանի շենքը: Ականատեսների խոսքերով՝ մի քանի պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Գրոհայիններին հաջողվել է մտնել շենք: Զոհեր չկան:
-
22.06.2015|
14:40
Մինսկ են շարունակում այցելել եվրոպացի պատվիրակներ` նախընտրական իրավիճակին ծանոթանալու համար: Փորձագետները կարծում են, որ Եվրոպան շատ կցանկանար աշնանը կայանալիք նախագահական ընտրություններն ազատ և ժողովրդավարական ճանաչել, սակայն կասկածում են, որ բելառուսական իշխանությունները կկարողանան համոզիչ «խաղալ», գրում է Независимая газета-ն: