-
22.06.2015|
14:38
ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները կարծում են, որ Ռուսաստանի հետ լարվածությունը կպահպանվի երկար ժամանակ՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
-
22.06.2015|
14:37
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կհանդիպի Եվրամիության 18 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում տնտեսական անկայունության հաղթահարման ուղիները։
-
22.06.2015|
11:08
Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի հագուստի դիզայն բաժնի ուսանողուհի Ժոզեֆինա Մուսախանյանը, վերջին շրջանում մասնակցելով միջազգային մրցույթների, կարողանում է մեր երկրի պատիվը բարձր պահել՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականները:
-
22.06.2015|
10:53
Ուսանող-փորձագետների բազայի համալրման շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ ՈԱԱԿ Ուսանողության ձայն նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի մի խումբ անդամների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ:
-
21.06.2015|
21:13
Պատմում են, որ Նիկոլայ I-ը՝ առնելով 1848-ի Փարիզում սկսված հեղափոխության լուրը, հրաման է տվել. «Պարոնայք սպաներ, թամբեք ձիերը, Փարիզում նորից հեղափոխություն է»:
-
21.06.2015|
21:09
Կառավարությունը Ազգային ժողովին թույլ չի տալիս գնալ արձակուրդ:
-
21.06.2015|
21:07
Հալեպում երեկ հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել։ Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ՝ Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը (Ստեփանյան) և հալեպահայ Կարո Մկրտիչյանը։
-
21.06.2015|
21:07
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
-
21.06.2015|
21:06
«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
-
21.06.2015|
21:02
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից՝ համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի լրանալուց հետո՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: