-
20.06.2015|
18:16
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիու արծաթե ճարմանդները վաճառվել են Թբիլիսիի Courtyard Marriott-ի բարեգործական աճուրդում, գրում է Georgia Online-ը։ Աճուրդի հասույթն ուղղվել է ջրհեղեղից տուժածներին։ Ճարմանդների նախնական գինը եղել է 100 դոլար, վաճառվել են 4000 դոլարով։
-
20.06.2015|
10:36
Հունիսի 27-ին և 28-ին, ժամը 19:00–ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, կներկայացվի «Զույգ Արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացումը (սցենարի և բեմադրության հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան, երաժշտությունը՝ 4-րդ դարից մինչև 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների):
-
20.06.2015|
10:35
Ազատության հրապարակում «Ո՜չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման վերածվեց նստացույցի։ Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որը 6,93 դրամով բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը։
-
19.06.2015|
23:09
Երևանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության տասներկու քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականի թիմի անդամներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:
Շրջելով ցուցասրահներում՝ հյուրերը ծանոթացել են մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը:
-
19.06.2015|
21:20
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հոսպիտալացվել է երկրի 10-րդ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը: Գիշերային ժամերին նրան տեղափոխել են Անկարայի կլինիկաներից մեկը: Կլինիկայի հաղորդմամբ՝ Սեզերի կյանքին լուրջ վտանգ չի սպառնում:
-
19.06.2015|
21:19
Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում այսօր վերջին հրաժեշտն են տալիս 9-րդ (1993-2000 թթ.) նախագահ Սուլեյման Դեմիրելին, որ մահացել է հունիսի 17-ին: Դեմիրելին հրաժեշտի արարողակարգին ներկա են Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը:
-
19.06.2015|
21:19
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայի խորհրդարանի շենքում տետ-ա-տետ հանդիպել են Թուրքիայի 11-րդ և 12-րդ նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Էրդողանը՝ 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին հրաժեշտ տալու արարողության շրջանակներում: Գյուլն ու Էրդողանը հանդիպել են խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի աշխատասենյակում:
-
19.06.2015|
21:18
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքով՝ չի կարելի ՈՒկրաինան որևէ կողմ քաշել, երկիրը պետք է կամրջի դեր կատարի Արևմուտքի և Արևելքի միջև, գրում է Պաոլո Վալենտինոն Corriere della Sera թերթում։
-
19.06.2015|
21:17
Հայաստանի և Իրանի միջև երկաթգիծը կկառուցվի: Դա հետևում է մի շարք պաշտոնատար անձանց հայտարարություններից, գրում է Независимая газета-ի քաղաքական մեկնաբան Յուրի Ռոքսը: Այժմ հիմնական շեշտը դրվում է աշխարհաքաղաքական շահերի, այլ ոչ ճանապարհի ծախսերը հետ բերելու ժամկետի վերաբերյալ հաշվարկների վրա:
-
19.06.2015|
21:16
Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կվերադառնա քաղաքականություն, եթե ներկայիս իշխանությունները չկարողանան ղեկավարել ժողովրդին։