-
19.06.2015|
12:19
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև 15 հանդիպում է եղել, և այդ հանդիպումներից ոչ մեկի ժամանակ թուրքական կողմը չի բարձրացրել Հայկական ատոմակայանի հարցը՝ Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
19.06.2015|
12:19
Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակի համաձայն` հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում՝ ասել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
-
19.06.2015|
12:18
Արքայազն Հարին նշանվել է Կրեսիդա Բոնասի հետ՝ հաղորդում է OK! Magazine ամերիկյան պարբերականը` հղում կատարելով բրիտանական թագավորական ընտանիքին: Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 30-ամյա թոռը 2015-ի մարտին հաշտվել է 26-ամյա Բոնասի հետ` մոտ մեկ տարվա բաժանումից հետո և առաջարկություն է արել Բոնասին:
-
19.06.2015|
12:17
ՈՒրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարը: Ողջունում եմ միջոցառման բոլոր մասնակիցներին և բարի գալուստ մաղթում արտերկրից ժամանած մեր հյուրերին:
-
19.06.2015|
12:15
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, մեկնաբանել է Եվրադատարանի որոշումը ԼՂ հակամարտությանն առնչվող երկու գործերով:
-
19.06.2015|
12:14
Հայաստանը կստանա օգնություն ՀԱՊԿ-ից, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա՝ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
-
19.06.2015|
12:14
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով քննչական կոմիտեն արագ ավարտել է նախաքննությունը, սակայն գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ գործը վերադարձնելով ՔԿ-ին:
-
19.06.2015|
12:13
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ 10 դոլար անվանական արժեքով թղթադրամի վրա կհայտնվի կնոջ կիսադեմ՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
-
19.06.2015|
12:12
ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլովը հայտարարել է, որ Ռուսաստանը գործում է ինչպես անպատասխանատու միջուկային տերությունը:
-
19.06.2015|
12:11
Բելգիան կալանք է դրել ռուսական կառույցների գույքի վրա՝ բացառությամբ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցողների, ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին բաժնետերերի հայցի հիման վրա: