-
18.06.2015|
10:50
Աշխատանքային այցով Ղարաբաղում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ղարաբաղի նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
-
18.06.2015|
10:48
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատենչ հռետորաբանությունը վտանգավոր և ապակայունացնող է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի միջուկային ուժերը կհամալրվեն 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։
-
18.06.2015|
10:45
Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
-
17.06.2015|
17:14
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ ծանոթացավ երեխաների առողջական վիճակին, հետաքրքրվեց բուժման մանրամասներով, դեղորայքային ապահովվածությամբ, զրուցեց երեխաների ծնողների հետ:
-
17.06.2015|
16:20
«Կա մի ընկերություն, որն ազգային փոխադրողի համար է դիմել, բայց նախարարն այլ բան է ասում: Սա ճիշտ մոտեցում չէ, մեղմ ասած, կառավարության ներկայացուցիչները քանի տարի այդ մարդուն այստեղից այնտեղ են ուղարկում: ՈՒստի չենք կարող կողմ քվեարկել այս օրենքին միայն կոսմետիկ փոփոխությունների արդյունքում»:
-
17.06.2015|
16:08
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կբացվի «Տիգրան Ձիթողցյան. հայելիներ» ցուցադրությունը, որի շրջանակում ներկայացվելու են նյույորքաբնակ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում (90-ականների վերջում հայրենիքից մեկնելուց հետո):
-
17.06.2015|
16:04
Մեր ընթերցողներից մեկը` գյումրեցի Արա Մելիքջանյանը, մտահոգված է Գյումրիում երիտասարդական խորհուրդների գործունեությամբ, որի առնչությամբ մեզ ներկայացրեց.
-
17.06.2015|
15:39
Լրագրողների «ամո՛թ, ամո՛թ» բացականչությունների ներքո ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող «անկարգ» հանձնաժողովի նիստը: ՀԾԿՀ-ն որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,99 դրամով, չնայած նիստին ներկա հրավիրվածների առաջարկին՝ հետաձգել քննարկումները:
-
17.06.2015|
14:34
Հունիսի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Սոցիալական աջակցության ծրագիր՝ Չինարիի անապահով ընտանիքների համար» ծրագիրը:
-
17.06.2015|
14:32
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ: