-
16.06.2015|
00:35
ՀՀ տնտեսավարական միտքը, ինչքանով որ այն կա, հաճախ է երկրում տեղի ունեցող այս կամ այն գործընթացը հերթական հաջողություն որակում, մոռացության տալով, որ արդեն որերորդ տարին մեկ հայաստանցու հաշվով բյուջեի ծախսը ոչ պատվաբեր 600-700 դոլարից չի անցնում:
-
16.06.2015|
00:29
Հունիսի 7-ի Թուրքիայի հերթական խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո Արևմուտքի, Ռուսաստանի ու Անդրկովկասի փորձագետները հիմնականում քննարկում են չափավոր իսլամիստների կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության հարաբերական պարտությունը, հիմնականում խորանալով ներկուսակցական խորխորատների մեջ և քննարկելով կուսակցության ու նրա առավել գործուն անդամների՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հնարավոր ապագան:
-
16.06.2015|
00:05
Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
-
16.06.2015|
00:04
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
-
15.06.2015|
20:09
Այս պատկերն է, ըստ Բաումանի, դրսևորում այսօրվա անհատի համար «կայուն» կողմնորոշիչների լիակատար բացակայությունը:
-
15.06.2015|
16:54
Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
-
15.06.2015|
16:53
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ, մամուլի ասուլիսով ազդարարեց փառատոնի 12-րդ մեկնարկը:
-
15.06.2015|
16:26
Հունիսի 14-ին եզրագիծը հատեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` ջութակ մասնագիտությամբ։ Այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։
-
15.06.2015|
16:00
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
-
15.06.2015|
15:59
Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվածների մեջ երեք հայ կա՝ հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից: Զոհվածները երեք քույրեր են՝ Լիանա, ժաննա և Սվետլանա Եղիազարովաները, նրանք հայ են, Վրաստանի քաղաքացի: