-
15.06.2015|
15:58
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված՝ լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։
-
15.06.2015|
15:57
Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի հիշատակը։ Լռության րոպեով հարևան ազգին համերաշխություն հայտնելու առաջարկը արտահերթ նիստի մեկնարկին արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
-
15.06.2015|
15:56
Աշգաբադում տեղի է ունենալու Թուրքմենստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
-
15.06.2015|
15:56
ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն ընդունվեց միաձայն՝ 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
-
15.06.2015|
15:55
Թուրքական Star պարբերականում Մենսուր Աքգյունը գրում է. «Հայաստանը մոտ 3 մլն բնակչությամբ, մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածությամբ, բնական աղբյուրներ չունեցող, փոխարենը՝ շատ խնդիրներ ունեցող մի երկիր է, սակայն Թուրքիայի համար կարևոր է այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորումը:
-
15.06.2015|
12:36
Հայաստանում արյունաբանությունը զարգացման մեծ հեռանկար ունի։ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվում է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների հավաքագրման լաբորատորիա։
-
15.06.2015|
11:08
Շոտլանդիան կարող է պահանջել նոր անկախության հանրաքվե անցկացնել, եթե Մեծ Բրիտանիան որոշի, որ դուրս է գալիս ԵՄ-ի կազմից՝ հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը:
-
15.06.2015|
11:06
«Կինոտավր» փառատոնի հաղթողը դարձավ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ժապավենը, որ մի քանի նովելից է կազմված:
-
15.06.2015|
11:04
Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստակամություն է հայտնել գլխավորել կոալիցիոն կառավարությունը:
-
15.06.2015|
11:03
Թբիլիսիում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 12-ի, հայտարարել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: