-
13.06.2015|
17:18
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել, հանդիպումը դռնփակ է եղել։
-
13.06.2015|
17:17
Բաքվում երեկ՝ Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ, ադրբեջանցի հանդիսատեսը, «Ֆրանս պրես»-ի բնորոշմամբ, թշնամաբար է ընդունել հայկական պատվիրակության մուտքը մարզադաշտ, սուլել է, բղավել ու թափահարել Ադրբեջանի դրոշը:
-
13.06.2015|
13:40
Հունիսի 12-ին և 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի երրորդ փուլը: Մրցանակային տեղերի համար պայքարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Իտալիայի և Ռուսաստանի մասնակիցները։
-
13.06.2015|
13:33
Օրերս Վրաստանի Կախեթի քաղաքում մեկնարկեց գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների հնգօրյա ամառային դպրոցը:
-
13.06.2015|
11:03
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Բիբինը թույլ է տալիս իրեն մոլորեցնել հանրությանը:
-
13.06.2015|
11:02
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը էլէներգիայի սակագնի վերանայման հայտով խորհրդարանական լսումներում հայտարարեց, որ ԱԺ-ում և հանրության տարբեր շրջանակներում բանավեճերը ցույց են տալիս, որ անտարբեր մարդիկ չկան:
-
13.06.2015|
11:01
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խաղերի բացման արարողության համար Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
-
13.06.2015|
11:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններում ձախողումից հետո կարող է պառակտվել:
-
13.06.2015|
10:59
Եվրոպան տնտեսապես չափազանց դանդաղ է զարգանում, այդ իսկ պատճառով եվրոպացի քաղաքական գործիչները պետք է ավելի ակտիվ լինեն՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ընտանեկան ձեռնարկությունների հիմնադրամի համաժողովի ժամանակ։
-
13.06.2015|
10:58
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել և իրենց դեսպաններին հետ են կանչել այն երկրներից, որոնք առաջին անգամ են օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: