-
11.06.2015|
17:29
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով հանդես եկավ:
-
11.06.2015|
17:28
Պահպանե՞լ, թե չպահպանե՞լ մեծամասնական ընտրակարգը հարցի շուրջ բանավեճը Վրաստանում ներքաղաքական լարվածության ծագման հերթական պատճառ է դարձել:
-
11.06.2015|
17:27
Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջադրած ու պատգամավորական մանդատ ստացած հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանի խոսքով, ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել:
-
11.06.2015|
17:27
Եվրոպական խորհրդարանը կոշտ բանաձև է ընդունել ՌԴ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։ Ստրասբուրգում խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևով եվրոպացի պատգամավորները կոչ են անում վերանայել ԵՄ-ՌԴ հարաբերությունները, հայտարարելով՝ Ռուսաստանը կորցրել է Եվրոպայի վստահությունը և ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը։
-
11.06.2015|
17:26
Ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրող Կոնստանտին Գոլդենցվայգն ազատվել է աշխատանքից՝ գերմանական հեռուստաալիքներից մեկի հետ ունեցած հարցազրույցում Պուտինին քննադատելու պատճառով։
-
11.06.2015|
17:24
Իշխող կոալիցիայի պաշտոնյաները անհարգալից են խոսել իրենց գործընկերների մասին, քննադատել են երկրում տիրող իրավիճակն ու արտաքին քաղաքականությունը։
-
11.06.2015|
17:23
Սուրբ Աթոռից հաղորդում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Վատիկան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջանասիրությամբ ու անկեղծությամբ նվիրվել ՈՒկրաինայում խաղաղության հասնելու գործին։ Պուտինը Հռոմում բանակցություններ է վարել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ, իսկ Միլանում հանդիպել է վարչապետ Մատեո Ռենցիի հետ։
-
11.06.2015|
17:22
Ձայների 66 կողմ, 17 դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր հաստատեց կառավարության ներկայացրած 2014-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀԿ-ից բացի, փաստաթղթին կողմ քվեարկեցին ԲՀԿ-ն լքած մի քանի պատգամավորներ:
-
11.06.2015|
13:34
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ են անցել
ջութակահարներ Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան), Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա), Մարիամ Վարդանյանը (Հայաստան), Անդրեա Օբիսոն (Իտալիա), Միլետիչ Իվան (Սերբիա)։
-
11.06.2015|
12:44
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուղիղ եթերով կհեռարձակի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի այն մարզաձևերը, որոնցում ելույթ են ունենալու հայ մարզիկները: