-
09.06.2015|
12:05
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել և շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ իշխող կուսակցության հաղթանակի առթիվ։ Թուրքական OdaTV կայքը ՌԴ նախագահի շնորհավորանքի մասին լուրի վերնագրում գրել է, թե Պուտինի շնորհավորանքը գրեթե հայհոյանք էր։
-
09.06.2015|
12:05
Հունիսի 7-ին Գերմանիայում G7 ֆորումում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հրաժարվել է իր հայտարարությունից, որ այն նախարարները, ովքեր աջակցում են Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալուն, կազատվեն աշխատանքից: Հունիսի 8-ին նա ասաց, որ իրեն սխալ են հասկացել:
-
09.06.2015|
12:02
Թուրքական ընտրությունների արդյունքները բացասաբար են ազդել ֆինանսական շուկայի վրա: Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքների մեկնարկի առաջին րոպեներին ազգային տարադրամի` լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ ռեկորդային անկում է արձանագրել` մոտ 5 տոկոսով:
-
09.06.2015|
12:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորման ընթացքը՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը:
-
09.06.2015|
11:28
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
-
09.06.2015|
11:26
Երևանի քաղաքապետարանի կողմից սիրիահայ երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ համապատասխան աջակցություն է տրամադրվել սիրիահայ 700 ընտանիքի:
-
09.06.2015|
11:17
Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնի» պաշտոնական կայքից, կատալոնյան ակումբը պայմանագիր է կնքել երկրի ազգային հավաքականի ու «Սևիլիայի» քսանհինգամյա կիսապաշտպան Ալեիշ Վիդալի հետ:
-
09.06.2015|
11:15
Ի դեմս Կառլոս Տևեսի, Մադրիդի «Աթլետիկոն» կարող է ունենալ հարձակման գծի նոր խաղացող: Համաձայն շրջանառվող լուրերի, Դիեգո Սիմեոնեն զրուցել է արգենտինացու հետ, ու նրան բնավ էլ չի հետաքրքրում ֆուտբոլիստի բավական մեծ տարիքը. արգենտինացին երեսունմեկ տարեկան է:
-
09.06.2015|
11:15
Անցած տարի վարձավճարով «Յուվենտուսին» հանձնելով Ալվարո Մորատային` Մադրիդի «Ռեալը» ներկայումս փորձում է հետ վերադարձնել նրան` պատրաստ լինելով երեսուն միլիոն եվրո ծախսելու:
-
09.06.2015|
11:14
Մինչ ակումբային ֆուտբոլն անցնում է վաստակած հանգստի, ասպարեզ են մտնում ազգային հավաքականները: Կայացած հանդիպումների շարքից առանձնացնենք երեքը: