-
05.06.2015|
15:35
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, թե Ռուսաստանը վերստին չի միանա Մեծ յոթնյակին, քանի դեռ Վլադիմիր Պուտինը համարվում է այդ երկրի նախագահը։ Կանադան դեմ է Պուտինի ներկայությանը այդ կառույցում, հայտարարել է Հարփերը։
-
05.06.2015|
15:34
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա՝ Կաննում նա ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնին, որին Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:
-
05.06.2015|
13:10
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է գիտական թեմաների հայտերի «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր-2015» մրցույթ:
-
05.06.2015|
13:05
Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան:
-
05.06.2015|
13:04
Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Անկարայի համար անընդունելի է համարել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու պատրաստության գնահատականի շուրջ Եվրախորհրդարանի զեկույցը։
-
05.06.2015|
13:03
Եվրախորհրդարանում և Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական կազմակերպությունների դաշնությունում ԵՄ - Հայաստան բարեկամության խմբի նախաձեռնությամբ հունիսի 3-ին Եվրախորհրդարանում «Հակամարտությունները և ինքնորոշման իրավունքը» թեմայով քննարկում է ընթացել։
-
05.06.2015|
13:02
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 10-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պոնտիֆիկոսի ներկայացուցիչ Չիրո Բենեդետին ասել է, որ նախագահ Պուտինը Վատիկան կայցելի հունիսի 10-ին՝ Հռոմի պապի հետ հանդիպելու:
-
05.06.2015|
13:01
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ոչ միայն իր, այլև ողջ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է համարում, որ հաջողվել է պահպանել ՈՒկրաինան նման բարդ պայմաններում, տեղեկացնում է censor.net.ua կայքը:
-
05.06.2015|
13:01
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագծի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ կանցկացվեն լսումներ:
-
05.06.2015|
13:00
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: