-
02.06.2015|
12:04
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թոքաթ քաղաքում հանրահավաքում ելույթի ժամանակ սկսել է քննադատել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդին՝ շեշտելով, որ նա գիրք չի կարդում և կարդալու տեսանկյունից «հաշմանդամ» է։
-
02.06.2015|
12:04
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում իրենք նոր փուլ կսկսեն հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններում։
-
02.06.2015|
12:03
Գիտնական կենսաբան Ամինա Գուրիբ Ֆաքիմը կդառնա Մավրիկիա պետության առաջին կին նախագահը։ Անցյալ շաբաթ նախագահ Ռաջկեսվուր Պուրիագը հրաժարական է տվել:
-
02.06.2015|
12:02
ԵՄ-ում ՈՒկրաինայի ներկայացուցչության ղեկավար Կոնստանտին Ելիսեևը կարծում է, որ «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը պետք է վերանայվի՝ առանձնացնելով Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին։
-
02.06.2015|
12:02
ԵՄ միասնական ներքին շուկայի ստեղծման համար մինչև 2020 թ. 1 տրլն եվրո ներդրում է անհրաժեշտ, սակայն Եվրամիությունում նախկինի պես ներդրումները քիչ են՝ հայտարարել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանիետեն։
-
02.06.2015|
12:01
Երևանի հարցում Արևելյան գործընկերության քաղաքականությունը պետք է առանձին մոտեցում ունենա՝ հունիսի 1-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը և հավելեց, որ դա վերաբերում է նաև Արևելյան գործընկերության մյուս հանրապետություններին։
-
02.06.2015|
12:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրապարակել է իր «վերջին ցանկությունը» և լացացրել ներկաներին:
-
02.06.2015|
11:59
ԵՄ ղեկավարությունը խստորեն քննադատում է պաշտոնական Մոսկվայի որոշումը` ԵՄ ներկայացնող 89 դիվանագետների և քաղաքական գործիչների մուտքը երկիր արգելելու մասին:
-
02.06.2015|
11:59
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Գերմանիայում գտնվող Ռամշտայնի ամերիկյան ռազմակայանից հատուկ օդանավով տեղափոխվեց Բոստոն:
-
02.06.2015|
11:57
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, երկու օր առաջ ստանձնելով Օդեսայի նահանգապետի պարտականությունները, ուկրաինացի լրագրողների հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունները, թե հավակնում է ՈՒկրաինայի վարչապետի պաշտոնին: