-
01.06.2015|
11:57
Թուրքական իշխանությունները կանխել են Գեզիի պուրակում հարյուրավոր քաղաքացիների բողոքի ակցիան: Քաղաքացիները փորձել են բողոքի գործողություններով ընդդիմանալ իշխանություններին:
-
01.06.2015|
11:56
Նիկիտա Սիմոնյանը նշանակվել է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
-
01.06.2015|
11:56
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում հեծանիվով զբոսնելիս ընկել է և վնասել ազդրը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Ժնևի համալսարանական հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ազդրի կոտրվածք:
-
01.06.2015|
11:53
Բրիտանական բանկերը սկսել են ներքին հետաքննություն՝ պարզելու՝ ներառվա՞ծ եղել են ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի մեջ: Barclays և Standard Chartered և HSBC բանկերը օրեր առաջ հիշատակվել էին ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանքների գործերով:
-
31.05.2015|
21:28
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սևան քաղաքի «Սուրբ Հրեշտակապետաց» և Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցիների օծման արարողություններին՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
-
31.05.2015|
17:54
«Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը հնարավոր համարո՞ւմ եք, եթե այո, ի՞նչ հիմքով»՝ հարցրի ԱԺ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:
-
31.05.2015|
15:09
Փրկարար ծառայությունը մայիսի 30-ին՝ ժամը 23.54-ին, ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
31.05.2015|
13:40
«Հիմնադիր խորհրդարանը» կոչ է անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող նախաձեռնություններին, տաքսիստներին և այլ խմբերի միանալ իրենց պայքարին՝ մայիսի 30-ին, Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքին ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը՝ առաջարկելով համախմբումն իրականացնելու նպատակով ստեղծել ներկայացուցչական համակարգող մարմին:
-
31.05.2015|
13:39
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆինանսական միջոցները կուտակվելու են նվիրատվություններից՝ մայիսի 30-ին, կուսակցության հիմնադիր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
-
31.05.2015|
13:38
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության մասին կարող է խոսել, եթե լինի կոնկրետ օրակարգ և կոնկրետ առաջարկ՝ մայիսի 30-ին, նորաստեղծ կուսացության համագումարին լրագրողներին ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: