-
31.05.2015|
13:37
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը «հայերի ձեռքն» է տեսել Բաքվում կայացած ընդդիմության հանրահավաքում:
-
31.05.2015|
13:36
Այսօր Շիկահերների համաշխարհային օրն է: Մարդկության «ամենալուսավոր» գլուխներն ունեն երկար սպասված և վաստակած տոնը. մայիսի 31-ը հայտարարվել է Շիկահերների համաշխարհային օր:
-
31.05.2015|
13:35
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտնել է, որ իր ավագ որդին՝ Բոն, մահացել է գլխուղեղի քաղցկեղից՝ տեղեկացնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
-
31.05.2015|
13:34
«Եկեղեցի կառուցել և հույս ունենալ, որ դրախտում քո տեղն ես ապահովում, անլրջություն է և ծիծաղելի: Դրախտում ամեն մեկն իր տեղը կունենա, երբ Աստծո առաջ կկանգնի և Տիրոջ վճիռը կլսի, թե ինքն ով է եղել իր կյանքում»:
-
31.05.2015|
13:33
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնը» 3:1 հաշվով
առավելության է հասել «Ատլետիկի» նկատմամբ` 27-րդ անգամ նվաճելով մրցանակը: «Բարսելոնից» գոլերը խփել են Ինյակի Վիլյամսը, Լիոնել Մեսին, Նեյմարը:
-
31.05.2015|
13:32
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» աջակենտրոն կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին սխալմամբ քաղաքային ավագանու ընտրություններում աջակցել է քաղաքական հակառակորդի թեկնածուին:
-
31.05.2015|
13:30
Իրանի ատոմային էներգետիկայի գործակալության ներկայացուցիչները «Ռոսատոմի» ներկայացուցիչներին հրավիրել են քննարկելու ուրանի մատակարարումների ոլորտում համագործակցության հարցը՝ հաղորդում է РИА Новости-ին, որն էլ մեջբերում է իրանական պատվիրակության ներկայացուցչին:
-
31.05.2015|
13:29
Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ երեկ մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ:
-
31.05.2015|
13:28
Երեկ հիմնադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ղեկավար ընտրվեց արևելագետ Արայիկ Հարությունյանը: Թեկնածուները երեքն էին՝ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը:
-
31.05.2015|
13:26
Թբիլիսիի դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, նախկին վարչապետի, Թբիլիսիի նախկին քաղաքապետի, պաշտպանության և արդարադատության նախկին նախարարների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: