Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումում, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադարձ է կատարվել արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին:
Սիրիայի Ժողովրդական ժողովի հրավերով հունիսի 1-5-ը Դամասկոս կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը, Արման Սահակյանը, Միքայել Մանուկյանը, Թևան Պողոսյանը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը պատրաստվում է այս ամռանը թողնել պաշտոնը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում հիմնական միջնորդներից մեկը լինելով՝ Շերմանը կհեռանա պաշտոնից, երբ այդ հարցով վերջնական համաձայնություն լինի։
Մայիսի 30-ին, ժամը` 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում` Հայաստանը, մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից:
ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրափի, Երազգավորս , Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր համայնքներում իրականացվում է «Ամեն մի զինվոր` կենդանի հերոս» ծրագիրը:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 04.53-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ տեղի է ունեցել 1.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ:
Մայիսի 27-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա: Նախագահ Բաշար ալ-Ասադը Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա կարևոր է համարել՝բարձր գնահատելով սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...