-
29.05.2015|
12:26
Երեկ Հայաստանի առաջին Հանրապետության տոնն էր: Գուցե ինձ թվաց, բայց այս տարի տոնը առանձնահատուկ նշվեց՝ քաղաքներով, մարզերով, երգ ու պարի պետական կարգավորումով:
-
29.05.2015|
12:23
Մայիսի 31-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, Մոսկվայում՝ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային 3-րդ մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ (փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա):
-
28.05.2015|
22:27
Յոզեֆ Բլատերը հրաժարվել է լքել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, հայտնում է The Telegraph-ը։ Ավելի վաղ, ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին Բլատերին առաջարկել էր հրաժարական տալ։
-
28.05.2015|
22:26
Քաղաքացիական հասարակության ֆորումը, որը ստեղծվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, Բրյուսելում հունիսի 8-9-ին «Քաղհասարակության ներդրումը մարդու իրավունքների ապահովման և բարեփոխումներին աջակցելու գործում» խորագրով համաժողով կանցկացնի։
-
28.05.2015|
22:25
Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից վերահսկվող օֆշորային ընկերությունների մասին հերթական աղմկահարույց բացահայտումը, որը իրականացվել է ադրբեջանական բանտում պահվող, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի օգնությամբ։
-
28.05.2015|
22:24
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
-
28.05.2015|
22:22
Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:
-
28.05.2015|
18:02
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
-
28.05.2015|
17:59
Մայիսի 29-ին տեղի կունենա տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված մեկօրյա սեմինար, որը կվարեն ԱՄՆ-ից ու Եվրոպայից հրավիրված միջազգային ձեռներեցներ Վալտո Լոիկանեն և Ռեյ Ջոնսոնը:
-
28.05.2015|
14:06
«Որևէ փոփոխություն չկա: Վիճակը կայուն ծանր է: Բժիշկներն էլ ասում են, որ պետք է սպասել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ անդրադառնալով իրեն պատկանող գազալցակայանի պայթյունից տուժած որդու, եղբորորդու և գազալցակայանի աշխատակցի վիճակին: