-
27.05.2015|
15:37
G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հավաքվում են Դրեզդենում: Ինչպես ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ռեկորդային պարտքի պայմաններում՝ հենց այսպես է ձևակերպված դրեզդենյան ֆորումի օրակարգի հիմնական կետը:
-
27.05.2015|
15:36
ԼՂՀ ում 2015-ի դեկտեմբերին կանցկացվի մարդահամար՝ ասել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։ Համաձայն մարդահամարի մասին օրենքի՝ տասը տարին մեկ ԼՂ-ում պետք է անցկացվի մարդահամար։
-
27.05.2015|
15:36
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին է ներկայացվել նոր բանաձև, որը կոչ է անում Թուրքիային անհապաղ չեղարկել խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներն ու հարգել համամարդկային իրավունքները:
-
27.05.2015|
15:35
Կառավարության որոշմամբ վաճառքի կհանվի «Հայփոստ» ՓԲԸ-ն։ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստում ասել է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի զարգացմանը։
-
27.05.2015|
15:34
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշին մեղադրել էր քրդական հարցի լուծման հարցում սադրանքի և սփյուռքահայերի հետ «առևտուրի» գնալու համար։
-
27.05.2015|
15:34
ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակում Կանադայի խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը և Կանադա-Հայաստան խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտը մայիսի 26-ին Օտտավայում ստորագրել են բարեկամական խմբերի համատեղ հռչակագիր:
-
27.05.2015|
15:33
Կարմիր ծովում հրաբխային ծագումով 2 նոր կղզիներ են հայտնվել Եմենին պատկանող Էզ Զուբայր արշիպելագում: Կղզիները գոյացել են 2011 և 2013 թվականներին հրաբխային ժայթքումների հետևանքով՝ «սնվելով» երկրակեղևում եղած մագմայով: Տարատեսակ էրոզիաների պատճառով կղզիները քայքայվում են:
-
27.05.2015|
15:32
Այսօր սկսվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստը, որին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և համահայկական հիմնադրամի անդամներ։
-
27.05.2015|
15:31
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ելույթով կբացվի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը:
-
27.05.2015|
15:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը։