-
25.05.2015|
12:54
Աստանայում մայիսի 25-27-ին տեղի կունենան սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները: Ղազախստանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ բանակցությունները կանցնեն փակ դռների հետևում, արդյունքների մասին մասնակիցները կհայտնեն մամուլի ասուլիսում:
-
25.05.2015|
12:53
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին վերջապես հանդիպել է երեք շաբաթական արքայադուստր Շառլոտին։ Արքայազնն Ավստրալիայում էր, երբ ծնվեց եղբոր դուստրը:
-
25.05.2015|
12:53
Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայտնի ամերիկացի մաթեմատիկոս Ջոն Ֆորբս Նեշը և կինը Նյու Ջերսիում մահացել են ավտովթարից, գրում է The Independent-ը:
-
25.05.2015|
12:51
Իրաքի և Սիրիայի տարածքում ահաբեկչական գործունեություն ծավալող «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները «խաչակրաց արշավանք» են սկսել իսլամի հետ կապ չունեցող տարբեր ազգերի հատկապես քրիստոնյաների մշակույթների դեմ` միտումնավոր ոչնչացնելով հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, հուշարձաններ, եկեղեցիներ ու գրավոր արձանագրություններ:
-
25.05.2015|
12:51
Չինաստանում պաշտոնյաներին և նրանց կանանց էքսկուրսիա են տանում տեղական բանտեր՝ կոռուպցիայի հետևանքների մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։
-
25.05.2015|
12:49
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագիրը:
-
25.05.2015|
12:47
Լեհաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ընտրողների ձայների 52 %-ով առաջատար է Անջեյ Դուդան՝ ըստ Վարշավայում հրապարակված Exit poll-ի արդյունքների։
-
25.05.2015|
12:46
Հայաստանում մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր երկու ժամով կանջատեն էլեկտրական սարքերը՝ ի նշան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի:
-
25.05.2015|
12:04
Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքը։
-
24.05.2015|
22:03
Մայիսի 28-ին Սիրահարների այգում տեղի կունենա «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» խորագրով ցուցադրություն: Այն նվիրված է 20-րդ դարում հայ ազգի համար առանցքային նշանակություն ունեցած երկու պատերազմներին՝ Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան գոյապայքարին: