-
20.05.2015|
00:11
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Բեռլին:
-
20.05.2015|
00:10
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Միջերկրական ծովում ռազմածովային առաքելության շուրջ՝ վերահսկելու Հյուսիսային Աֆրիկայից մարդկանց ապօրինի ներհոսքը Եվրոպա։
-
20.05.2015|
00:10
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Reuters-ի հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է անել ցանկացած քայլ՝ օգնելու Իրաքին «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում։
-
20.05.2015|
00:09
ԵՄ-ը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի ընդդիմանում ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագրին, և որ այն ուժի մեջ կմտնի 2016-ի հունվարի 1-ից:
-
20.05.2015|
00:08
Մայիսի 19-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այցելեցին Ստեփանակերտ` բարձրացնելու երեխաների և դեռահասների տեղեկատվության մակարդակը առողջ ապրելակերպի վերաբերյալ։
-
19.05.2015|
17:56
«Հանրաքվեի դեպքում թեկնածուները «այո»-ն և «ոչ»-ն են: Ինչպե՞ս պետք է ստեղծել հավասար պայմաններ: Օրինակ, հեռուստատեսությամբ պետք է հավասար ժամանակ տրվեր այո-ի և ոչ-ի կողմնակիցներին խոսելու համար: Հանրաքվեն, ի վերջո, ժողովրդավարական լրջագույն գործընթաց է: Շատ կարևոր է, որ ապահովվի բացարձակ հավասար հնարավորություններ բոլորի համար: Ինչո՞ւ այդ մասին օրենքում չկա»:
-
19.05.2015|
17:55
ՀՅԴ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը համատեղ «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ:
-
19.05.2015|
17:53
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեցին և քվեարկվեցին դրամաշնորհային մրցույթի հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների ծրագրերը։
-
19.05.2015|
17:52
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով վերելակային տնտեսության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, մտահոգություն է հայտնել, որ ինչպես համատիրությունների կողմից բնակչությունից հավաքագրվող, այնպես էլ համայնքային բյուջեով հատկացված միջոցները նպատակային չեն ծախսվում, և վերելակները սպասարկող կազմակերպությունների կողմից աշխատանքները պատշաճ չեն կազմակերպվում:
-
19.05.2015|
17:51
Շվեյցարիայի Ժնև քաղաքում մայիսի 18-26-ն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: