-
16.05.2015|
12:30
Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է Ֆրանսիայից հետ ստանալ պատվիրված երկու «Мистраль» ավիակիրների գումարը:
-
16.05.2015|
12:29
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները սատարում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բանակցությունների ճանապարհով:
-
16.05.2015|
12:28
Իրանի և վեցյակի բանակցությունները թևակոխել են ակտիվ փուլ, նկատելի են դրական տեղաշարժեր՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա չի բացառել առաջիկա օրերին պայմանավորվածություն կնքելու հնարավորությունը:
-
16.05.2015|
12:27
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցության խորհրդի գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահպանում է հավատարմությունը իր հանձնառությանը՝ պաշտպանել արաբական երկրներին նրանց վրա հնարավոր հարձակման ժամանակ։
-
16.05.2015|
12:26
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ տարածաշրջանի ամենացավոտ հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է, որը մինչև հիմա լուծված չէ։
-
16.05.2015|
12:25
Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:
-
15.05.2015|
21:46
ՀԱԿ-ի ԱԺ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ:
-
15.05.2015|
21:44
Մասնավոր ոչ առևտրային նշանակության տրանսֆերտների դինամիկայում բացասական միտումները մարտին շարունակվել են: Հունվարին դրամական փոխանցումները Հայաստան նվազել էին տարեկան կտրվածքով 45,4 մլն դոլարով, փետրվարին՝ 37,7 մլն դոլարով:
-
15.05.2015|
21:44
Հայաստանի հետ փոխհարաբերությունները կարևոր փորձաքար են դառնում Եվրոպական և Եվրասիական միությունների միջև՝ ասված է ֆրանսիական Միջազգային և ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փորձագետ (IRIS) Լորա Դելկուրի և Բիրմինգեմի համալսարանի գիտաշխատող Կատարինա Վոլչիկի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Լոնդոնյան տնտեսագիտության դպրոցի բլոգում:
-
15.05.2015|
21:43
Մայիսի 15-ին՝ Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի ու Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, միաձայն ընդունվեց Երևանի կոմյունիկեն։