-
12.05.2015|
11:00
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների մասն է, որ անցկացվում են նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Մոսկվայի միջև:
-
12.05.2015|
10:59
Չինաստանը ռուսական զորքերին հրավիրել է սեպտեմբերին մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ անցկացվող շքերթին՝ տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
-
12.05.2015|
10:58
Եվրահանձնաժողովը ցավում է Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ՝ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ և հրավիրում է Մոսկվային համագործակցելու՝ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
-
12.05.2015|
10:58
Բելառուսը պատրաստ է չինական շուկային գործարարությամբ զբաղվելու պայմաններ տրամադրել՝ ԵԱՏՄ շուկա մտնելու և ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու համար՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում բելառուս-չինական բիզնես ֆորումի ժամանակ։
-
12.05.2015|
10:56
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին:
-
12.05.2015|
10:55
Իզմիրի 70- հազարանոց մարզադաշտում հանրահավաքը մարդկանց սակավության պատճառով սկսվել է 1 ժամ ուշացումով, բայց հազիվ 10 հազար քաղաքացի է եկել։
-
12.05.2015|
10:54
Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն հաստատել է 2015-ի մայիսի 3-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների համամասնական մանդատների թիվը։
-
12.05.2015|
10:53
Քեմբրիջի դուքս ՈՒիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը պատրաստվում են իրենց երկու երեխաների հետ տեղափոխվել Նորֆոլկի առանձնատուն, որտեղ մեծացել է իշխանուհի Դիանան։
-
12.05.2015|
10:52
Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ ցանկանում է երեխաներ ունենալ, բայց դեռ չի հանդիպել այն կնոջը, ով կարող է իր հետ կիսել թագավորական պարտականությունների բեռը:
-
12.05.2015|
10:22
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Փյունիկը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Շիրակին» ու ավելի ամրապնդեց լիդերությունը: