-
09.05.2015|
10:52
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գործնական բացատրություն է տվել ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշմանը։ «Հայկական կոնյակը իրականում չի վաճառվում Փարիզում, սակայն այն վաճառվում է Ռուսաստանում»,- հայտարարել է նախագահը The Washington Post-ի լրագրող Ֆրեդ Հայաթին տված հարցազրույցում՝ նշելով, որ ինքը «գործնական որոշում է կայացրել»։
-
09.05.2015|
10:51
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը հայտարարել է, թե 1915-ին մասին բաց խոսելը կօգնի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։
-
09.05.2015|
10:50
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել գիտնականների հետ հանդիպմանը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը՝ Աբդուլլահ Գյուլի Երևան այցի մասին։
-
09.05.2015|
10:49
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Կրեմլում մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և ելույթ է ունեցել:
-
09.05.2015|
10:47
Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Վաշինգտոնի մայր տաճարում. տաճար, որի հիմքում Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմից բերված քարն է՝ «Խոսքը մարմին էր և բնակվեց մեր մեջ» փորագրությամբ:
-
09.05.2015|
10:46
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ մայիսի 7-ի երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին և ելույթ է ունեցել:
-
09.05.2015|
10:44
Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ և նա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ, մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր ներկա կլինի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
-
09.05.2015|
10:41
Կրեմլի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում է կայացել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին:
-
09.05.2015|
10:41
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մայիսի 11-12-ին կայցելի Ադրբեջան` հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ նշելով, որ նախատեսված է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանային անվտանգության համատեքստում:
-
09.05.2015|
10:40
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում հաստատվել են քաղաքական կուսակցությունների հանձնաժողովին ներկայացված առաջարկությունների քննակման կարգը և ժամանակացույցը: