-
08.05.2015|
00:30
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկներով և կալանավորված Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի նկարներով վաղ առավոտից ակցիաներ էին անցկացնում Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների առջև:
-
08.05.2015|
00:28
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Վաշինգտոնում հեռախոսային կոնֆերանսի մասնակցեց, որի ընթացքում Վեհափառը քննարկվեց միջկրոնական համագործակցության կարևորությունը՝ ապագա ցեղասպանությունները կանխելու նպատակով:
-
08.05.2015|
00:26
Ռազմավարական պլանավորման ռուս - թուրքական համատեղ խմբի՝ մայիսի 16-ին Անթալիայում նախատեսված հինգերորդ նիստը տեղի չի ունենա:
-
08.05.2015|
00:25
ԱՄՆ-ի Սենատում այսօր պետք է քվեարկվի օրինագիծը, որն օրենսդիրներին ընձեռում է հարկ եղած դեպքում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ միջազգային պայմանագիրը վերանայելու, գործող պատժամիջոցների չեղարկումը 30 օրով հետաձգելու, առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն։
-
08.05.2015|
00:24
Սպանության նախապատրաստության կասկածանքով մայիսի 4-ին ձերբակալված ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ դատախազի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրա ձերբակալման 72 ժամը լրացավ այսօր՝ 17.40-ին, և նա ազատ արձակվեց:
-
07.05.2015|
20:17
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ստորագրել է հրամանագիր ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:
-
07.05.2015|
18:46
Մշակույթի նախարարությունը 2015 թվականին պետական բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում սկսում է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման փորձնական ծրագիրը:
-
07.05.2015|
18:44
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կկայանա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» (ըստ՝ Բորիս Վասիլևի ) ներկայացման առաջնախաղը:
-
07.05.2015|
15:55
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին աշխատանքներն է սկսելու Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովը (IUSY World Council):
-
07.05.2015|
15:53
Առավոտից Երևանի, գուցե նաև ոչ միայն Երևանի, երկինքը դղրդում է. ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների աղմուկից ոչ միայն թռչուններն են երկնքից հեռանում, այլև գետնի վրա միանում են ավտոմեքենաների ազդանշանային համակարգերը ու սկսվում է երկինք-երկիր կակաֆոնիան: Ինչո՞ւ: Պատերա՞զմ է սկսվել: