-
06.05.2015|
20:36
Այսօր Մինսկում արտակարգ խորհրդակցության շրջանակում հանդիպել են Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու ԵԱՀԿ-ի պաշտոնյաները՝ քննարկելու ՈՒկրաինայի արևելքում հրադադարի մասին Բելառուսի մայրաքաղաքում փետրվարի 12-ին ստորագրված համաձայնագրի կիրառման հարցը։
-
06.05.2015|
20:35
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները վերջին 20 տարում ոչ մի քայլ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»՝ հայտարարել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:
-
06.05.2015|
18:56
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի քաղաքային կադաստրի ուսանողների և մի շարք այլ բուհերի համար նոր հնարավորություն է բացվում։
-
06.05.2015|
16:09
Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլի վերաբերյալ։
-
06.05.2015|
16:01
Այսօր` մայիսի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ ՏՄՊՊՀ նիստ, որի ընթացքում հրապարակվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթների ուսումնասիրության արդյունքները։
-
06.05.2015|
14:34
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 9 դեպք:
-
06.05.2015|
13:35
Լույս է ընծայվել «Հողը կը խօսի» վերտառությամբ թարգմանական ժողովածուն, որը ներառում է 1915թ. եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունները։ Գիրքը հրատարակվել է գերմաներենով, և շնորհանդեսն առաջիկա օրերին տեղի կունենա Գերմանիայում, այնուհետև՝ Ավստրիայում։
-
06.05.2015|
13:33
Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Մեծ հայրենականի 70-ամյակի տոնակատարությանը՝ հաղորդել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
-
06.05.2015|
13:32
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մայիսի 6-ին մեկնում է Մոսկվա և մայիսի 9-ին կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին՝ հաղորդել է El Siglo-ն:
-
06.05.2015|
13:31
Մոսկվայում մայիսի 9-ին Ֆրանսիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, նա կմասնակցի տոնակատարությանը, բայց ոչ շքերթին՝ փոխանցում է Europe 1 ռադիոկայանը: