-
01.05.2015|
12:39
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը մենահամերգով հանդես է եկել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
01.05.2015|
12:38
Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի «Մայիսյան հաղթանակներ» ծրագիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
-
01.05.2015|
12:36
Հայոց ցեղասպանության հարցում եվրոպական երկրների վրա Թուրքիայի հարձակումները միայն բարդացնում են ԵՄ-ին անդամակցելու Անկարայի հավակնությունների իրականացումը՝ ավստրիական Der Standard պարբերականին ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
-
01.05.2015|
12:36
Թուրքական լրատվամիջոցների ուսումնասիրության և մեդիա վերլուծական կենտրոնի (PRNet) տվյալներով՝ ապրիլի 20-26-ին թուրքական լրատվամիջոցներն ավելի շատ գրել են Հայոց ցեղասպանության մասին, քան Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի։ Ամենաշատ գրված լուրերի թեման եղել է երեխաների պաշտպանության օրվա հետ կապված հրապարակումները՝ 6728։
-
01.05.2015|
12:34
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է մահապատժի ենթարկել երկրի ազգային նվագախմբի չորս երաժիշտների, նաև ղեկավարին, լրտեսության մեղադրանքով՝ Yonhap լրատվական գործակալությանը պատմել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորը:
-
01.05.2015|
12:34
Դերասանուհի Ժյուլի Գայեն գիշերում է Ելիսեյան պալատում և պալատ մտնում է գլխավոր մուտքից՝ հաղորդում է Euromag-ը:
-
01.05.2015|
12:33
Մեր օրակարգում կառավարության, վարչապետի փոփոխության հարց ընդհանրապես դրված չէ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
01.05.2015|
12:32
Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել նաև հայկական հարցերին, ավելի կոնկրետ՝ մի շարք երկրների կողմից 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու հայտարարություններին:
-
01.05.2015|
12:31
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին կլինի ԱՄՆ-ում:
-
01.05.2015|
12:30
Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության նպատակով Ստեփանակերտ են ժամանել ֆրանսիացի դիտորդներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ։