-
29.04.2015|
16:22
Իտալիայի հատուկ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության ռեժիմի՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման սպառնալիքների պատճառով։
-
29.04.2015|
16:21
«Բարսելոն»-ի հայտնի ֆուտբոլիստ, Բրազիլիայի ազգային հավաքականի անդամ Դանի Ալվեսը ապրիլի 24-ին Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը երեկոյան ներողություն է խնդրել իր թուրք երկրպագուներից:
-
29.04.2015|
16:20
Ապրիլի 24-ից հետո էլ Թուրքիայի քաղաքական գործիչները շարունակում են հակադարձել այն պետությունների ղեկավարներին, ովքեր հակված են 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչել: Առավել հեռուն գնաց թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին:
-
29.04.2015|
16:19
ԱՄՆ-ում կյանքից հեռացավ Հայաստանում Միացյալ Նահանգների առաջին դեսպան Հարի Գիլմորը: Հայաստանի բարեկամ և հայտնի դիվանագետ Հարի Գիլմորը մինչև կյանքի վերջին օրերը նպաստում էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:
-
29.04.2015|
16:18
Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ՝ ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը։
-
29.04.2015|
16:17
Արգենտինական Clarin թերթն ապրիլի 27-ի համարում հրապարակել է արգենտինացի լրագրող Մարսելո Կանտելմիի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, որում նա անդրադարձել է Հայաստանին Արցախի միանալու, ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցերին:
-
29.04.2015|
16:16
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին շնորհակալություն են հայտնել իրենց «երկրպագուներին», ովքեր «ճամբար» են կազմել հիվանդանոցի բակում, որտեղ պետք է լույս աշխարհ գա արքայական ընտանիքի նոր ներկայացուցիչը:
-
29.04.2015|
16:15
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
-
29.04.2015|
16:14
Ապրիլի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» ցուցահանդեսի բացմանը:
-
29.04.2015|
15:28
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը: