-
27.04.2015|
12:58
Newsweek-ը մանրամասն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մասին:
-
27.04.2015|
12:58
Սիրիլ Լուին գրել է. «Եվրոպական պետությունը, չցանկանալով նեղացնել Թուրքիային ու Ադրբեջանին, միշտ հրաժարվել է 1915-ի կոտորածները որակել ցեղասպանություն, սակայն իսրայելական հասարակության մի հատվածը պահանջում է վերանայել դիրքորոշումը:
-
27.04.2015|
12:57
1,5 մլն հայերին պետք է հիշել ոչ միայն ապրիլի 24-ին՝ Paris Match-ին տված հարցազրույցում հայտարարել է հումորիստ ու լրագրող Մաթիե Մադենյանը, որը համագործակցում է նաև Charlie Hebdo ամսագրի հետ։
-
27.04.2015|
12:56
Վախճանվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը։ Հայ ազգային կոնգրեսը ցավակցում է Սեմիրջյանների և Տեր-Պետրոսյանների ընտանիքներին` սիրելի մայրիկի, քրոջ Իսկուհի Տեր-Պետրոսյանի (Սեմիրջյանի) անժամանակ մահվան կապակցությամբ:
-
27.04.2015|
12:55
Դամասկոսի Բաբ Շարքի պատմական թաղամասում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան կտեղադրվի, հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը կայացել է կիրակի Դամասկոսի Հայոց ուղղափառ թեմի ղեկավար Արմաշ Նալբանդյանի և Անտիոքի ու Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարք Իգնաթիոս Աֆրամ 2-րդի մասնակցությամբ։
-
27.04.2015|
12:54
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները՝ նախագահ է վերընտրվել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
-
27.04.2015|
12:53
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմի նստավայրում ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին և նրանցից նախատինքներ լսել, որ հրեական պետությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
-
27.04.2015|
12:53
Հազարավոր մարդիկ կիրակի կեսօրին հավաքվել են աշխարհի ամենահայտնի հրապարակներից մեկում` Նյու Յորքի Թայմս Սքուերում՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը:
-
27.04.2015|
12:52
Ստամբուլի Բիլգի համալսարանում խոչընդոտված Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային համաժողովը կայացել է Բողազիչի համալսարանում: Աշխարհի տարբեր կողմերից գիտնականներ են մասնակցել՝ տեղեկացնում է imc tv հեռուստաընկերության կայքը:
-
27.04.2015|
12:51
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Նյու Յորքում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ կառավարությունից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։