-
25.04.2015|
14:15
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ նախագահի Հայոց ցեղասպանության տարելիցին արված ուղերձին։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե չնայած Պուտինին արված բոլոր զգուշացումներին ու կոչերին, նա 1915-ը ցեղասպանություն է որակել։
-
25.04.2015|
14:15
Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության անդամները 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար միջոցառում են կազմակերպել։
-
25.04.2015|
14:14
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, թե Կանադայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով։
-
25.04.2015|
14:13
Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է Մերձավոր Արևելքն անվտանգ ու կայուն դարձնել, պետք է ընդունի, որ 1915-ին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է։
-
25.04.2015|
14:13
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի ապրիլի 24-ի ուղերձին՝ հայտարարելով, թե միակողմանի տեսակետ էր արտահայտում և հեռու էր թուրքերի և հայերի համատեղ արդար հիշողության սկզբունքից:
-
25.04.2015|
14:12
Աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից բաղկացած «24/04» նվագախումբն արդարության կոչ ուղղեց աշխարհին՝ փաստելով, որ հայ ազգը ցեղասպանության արհավիրքներից հետո վերածնունդ է ապրել:
-
25.04.2015|
14:11
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ.
-
25.04.2015|
14:10
Հազարավոր մարդիկ մասնակցել են Մոնտեվիդեոյի կենտրոնական փողոցներով երթին` պահանջելով «հիշողություն, արդարություն և փոխհատուցում» մեկուկես միլիոն հայերի կյանքի համար, որ 100 տարի առաջ նահատակվել են Օսմանյան կայսրության տարածքում:
-
25.04.2015|
14:09
Լոս Անջելեսում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` պահանջելով նախագահ Օբամայից 1915-ը ճանաչել որպես ցեղասպանություն:
-
25.04.2015|
14:08
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել։