-
24.04.2015|
19:31
Ոչ միայն Հայաստանում, աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, գրում է pravoslavie.ru-ն։
-
24.04.2015|
19:30
Այսօր Օսմանյան կայսրությունում հայ և ասորի ժողովուրդների ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 1915-ին կառավարության ծրագրած ցեղասպանությանը 1,5 մլն հայ, 500 հազարին մոտ ասորի է կոտորվել:
-
24.04.2015|
19:29
ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ընդունել։ Փաստաթուղթը քննարկման էր դրել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովը։ Պետդուման «խոր ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»։
-
24.04.2015|
19:29
ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով.
-
24.04.2015|
19:28
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 1915-ի դեպքերի վերաբերյալ ուղերձ է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Posta թերթի կայքը:
-
24.04.2015|
19:27
Չնայած Հայաստանի Հանրապետության իշխանությունները և հայկական սփյուռքը պնդում են, որ 1915-ին ցեղասպանություն է եղել, մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը և ԱՄՆ-ը, չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Պատճառն ազգայնական քաղաքականությունն է՝ գրում է The Washington Times-ը:
-
24.04.2015|
19:26
Աբխազիայում ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
-
24.04.2015|
19:26
Հայերը և ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներ ունեն հավաքական պարտք` պաշտպանելու իրենց հասարակություններում մեծացող երեխաներին` հանցագործություններից մեծագույնի` ցեղասպանության տառապանքից:
-
24.04.2015|
19:25
Ապրիլի 24-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը ներկայացված էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։
-
24.04.2015|
17:35
Ապրիլի 25-ին, ժամը 19-ին, «Լոֆթ» ժամանցային կենտրոնում (հասցե՝ Մոսկովյան փող., 3) տեղի կունենա իսպանացի գրող Մարկ Մորտեի «Արարատի զավակները» գրքի շնորհանդեսը։ Վեպն այս տարվա աշնանը կթարգմանվի և կհարատարակվի հայերեն։